Սպորտ

Հայաստանը ներկայացնող շախմատիստների մեծամասնությունը Եվրոպայի անհատական առաջնությունում մեկնարկել է հաղթանակով

1 րոպեի ընթերցում

Հայաստանը ներկայացնող շախմատիստների մեծամասնությունը Եվրոպայի անհատական առաջնությունում մեկնարկել է հաղթանակով

Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկեցին Եվրոպայի անհատական առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի մեկնարկային տուրում հաղթանակ տոնեցին Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արթուր Դավթյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էմին Օհանյանը, Արսեն Դավթյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Վահե Սուքիասյանը, Մարիամ Մկրտչյանը, Հայկ Երիցյանը:

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանն ունի 15 մասնակից: Առաջնությունը կկայանա ապրիլի 7-19-ը` Լեհաստանի Կատովիցե քաղաքում:

Կարդացեք հոդվածը` EspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում