Սպորտ

Չեմպիոնների լիգա. «Ռեալ»-ը զիջել է «Բավարիա»-ին, «Արսենալ»-ը հաղթել է «Սպորտինգ»-ին

1 րոպեի ընթերցում

Չեմպիոնների լիգա. «Ռեալ»-ը զիջել է «Բավարիա»-ին, «Արսենալ»-ը հաղթել է «Սպորտինգ»-ին

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մեկնարկեցին քառորդ եզրափակչի առաջին հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մադրիդի «Ռեալ»-ը, սեփական հարկի տակ ընդունելով Մյունխենի «Բավարիա»-ին, զիջեց 1:2 հաշվով: Գերմանական ակումբի կազմում աչքի ընկան Լուիս Դիասն ու Հարի Քեյնը։ «Արքայական ակումբի» միակ գնդակը հեղինակեց Կիլիան Մբապեն:

Օրվա մյուս խաղում Լոնդոնի «Արսենալ»-ն արտագնա խաղում նվազագույն հաշվով առավելության հասավ պորտուգալական «Սպորտինգ»-ի նկատմամբ: «Զինագործների» կազմում միակ գնդակը խփեց Կայ Հավերցը:

Թիմերի պատասխան հանդիպումները կկայանան մեկ շաբաթ անց:

Ապրիլի 8-ին կկայանան «Բարսելոնա»-«Ատլետիկո», ՊՍԺ-«Լիվերպուլ» խաղերը: Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:00-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում