Երևանի մի շարք հասցեներում ապրիլի 7-ին ջուր չի լինի
1 րոպեի ընթերցում

Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի մի շարք հասցեներում ապրիլի 7–ի առավոտից ջուր չի լինի։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Վեոլիա Ջուր» ընկերության տարածած հաղորդագրությունից։
Ապրիլի 7-ին ժամը 09:00-18:00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան 1 Նրբ., Արամի Նրբ., Մ.Սարյանի շենք 2 ,Արամի շենք 24/1 , Դ.Դեմիրճյանի 2-10 Տների ջրամատակարարումը:
Ժամը 10:00-22:00-ն կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին զանգվածի Բորյան, Լվովյան , Լվովյան նրբ., Նանսենի, Նանսենի 1 Նրբ., Ջուղայի, Սաֆարյան, 2-րդ զանգվածի Թոթովենցի, Ն.Ստեփանյանի, Թոթովենց նրբանցքի ջրամատակարարումը:
Ժամը 09:30-15:00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Օհանովի 32 շենքի ջրամատակարարումը: