Քաղաքականություն

ՀԱԿ-ը փորձել է դաշինք կազմել «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ, սակայն դաշինքը չի կայացել

2 րոպեի ընթերցում

ՀԱԿ-ը փորձել է դաշինք կազմել «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ, սակայն դաշինքը չի կայացել

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը փորձել է դաշինք կազմել «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ և հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցել այդ ձևաչափով։ Դաշինքը, սակայն, չի կայացել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀԱԿ-ի մամուլի ծառայությունն այդ մասին հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ ՀԱԿ-ն ընտրություններին կմասնակցի առանձին։  

Նշվում է, որ ՀԱԿ-ը դրսևորել է առավելագույն ճկունություն՝ դաշինքի ստեղծման համար որևէ նախապայման չդնելով, սակայն իրենցից անկախ պատճառներով այն չի կայացել։

Միևնույն ժամանակ, ՀԱԿ-ը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել ինչպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության, այնպես էլ քաղաքական այլ ընդդիմադիր ուժերի հետ թե ընտրական ժամանակաշրջանում, թե ընտրություններից հետո խորհրդարանում կոալիցիա կազմելու համատեքստում։

ՀԱԿ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ ընտրություններին մասնակցելու որոշում է կայացրել, իսկ կուսակցության վարչապետի թեկնածուն կլինի Լևոն Զուրաբյանը, սակայն դրանից հետո կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդիմադիր ուժերին կոչ էր արել համախմբվել գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի շուրջ, որը նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիրն ու նախագահն է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում