Հայաստան

ՔՊ-ն իր նախընտրական ծրագրում ընթերցանությունը խթանելու ծրագրեր է ներառել

1 րոպեի ընթերցում

ՔՊ-ն իր նախընտրական ծրագրում ընթերցանությունը խթանելու ծրագրեր է ներառել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իր նախընտրական ծրագրում ընթերցանությունը խթանելու ծրագրեր է ներառել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արմավիրի մարզի Ալաշկերտ բնակավայրի դպրոց այցի ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք նախընտրական ծրագրում ներառել ենք ընթերցանությունը խթանող ծրագրերի իրականացում, այդ թվում՝ ընթերցողների ակումբներ և այլն, որովհետև ակումբում կարդալն ավելի հեշտ է։ Երբ մարդ մենակ է կարդում, դա ուրիշ է, երբ կարդում է և ուրիշների հետ էլ քննարկում է, ինչպես ընդունված է ասել ժամանակակից լեզվով՝ կարդալու դրայվ է առաջանում։  Եվ կարծում եմ, որ ընթերցողների ակումբները դպրոցներում և ոչ միայն դպրոցներում կարող են խթանել ընթերցանությունը».- նշել է վարչապետը։

Նա նաև կարծիք է հայտնել, որ տեխնոլոգիաներից չափից շատ կախվածությունը մարդկանց մոտ կարող է որոշակի դիմադրություն առաջացնել, և նրանք կարող են ինչ-որ պահի նախընտրել կարդալը, քննարկելը, գուցե, ինչ-որ բան բեմադրելն ու ստեղծագործական տրամաբանության մեջ լինելը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում