1 րոպեի ընթերցում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզի Արաքս համայնքի Մեծամոր բնակավայրի միջնակարգ դպրոց, որը վերանորոգվել է։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ հրապարակելով նաև տեսանյութ։
«Արաքս համայնքի Մեծամոր բնակավայրի միջնակարգ դպրոցը վերանորոգվել է»,- գրել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետն ապրիլի 3-ին աշխատանքային այցով Արմավիրի մարզում է։ Վարչապետին այցի ընթացքում ուղեկցում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։