Տնտեսություն

EasyPay վճարային տերմինալներում ներդրվում է հաճախորդների նույնականացման համակարգ

2 րոպեի ընթերցում

EasyPay վճարային տերմինալներում ներդրվում է հաճախորդների նույնականացման համակարգ

Կենտրոնական բանկի կարգավորիչ պահանջներին համապատասխան՝ EasyPay վճարային տերմինալներում այսուհետև անհրաժեշտ կլինի անցնել նույնականացում բանկային որոշ գործարքների՝ մասնավորապես ավանդի, քարտի և հաշվի համալրումների իրականացման համար։ 

Վճարային տերմինալում կառաջարկվի անցնել նույնականացում երկու եղանակներից մեկով՝ easywallet հավելվածով և imID-ով։ 

easywallet-ով նույնականանալիս տերմինալի էկրանին կցուցադրվի QR կոդ․ անհրաժեշտ կլինի մուտք գործել easywallet հաշիվ, սքանավորել QR կոդը և հաստատել հավելվածում բացված պատուհանը։ 

ImID-ով նույնականանալիս անհրաժեշտ կլինի մուտքագրել այն հեռախոսահամարը, որով բջջային օպերատորի հետ հաճախորդն ակտիվացրել է imID նույնականացումը։ Ապա հաճախորդի հեռախոսում կբացվի պատուհան, որում նա կկարողանա մուտքագրել իր imID PIN կոդը։ 

Գործարքի ավարտից հետո հաճախորդը կարող է կատարել նոր գործարքներ՝ առանց կրկնակի նույնականացման։ 

Կարևոր է իմանալ, որ նույնականացման տվյալները փոխանցվում են միայն նույնականացման համապատասխան համակարգին։ Տվյալների մշակումն իրականացվում է գործող իրավական և տվյալների պաշտպանության պահանջներին համապատասխան։ 

«Իզի Փեյ»-ը ՀՀ առաջատար ֆինտեխ ընկերություններից է, որը հիմնադրվել է 2014 թվականին։ Ընկերության նպատակն է պարզեցնել մարդկանց ֆինանսական կյանքը՝ առաջարկելով պարզ լուծումներ վճարումների ու դրամական փոխանցումների համար։ Իր 4200+ տերմինալներում և easywallet հավելվածում կան 1000+ վճարատեսակներ․ հնարավոր է վճարել բժշկական, պետական, ապահովագրական, նոտարական, կոմունալ և այլ ծառայությունների համար, կատարել նվիրատվություններ, մեքենային առնչվող վճարումներ ու վարկի մարումներ, կատարել ու ստանալ դրամական փոխանցումներ, գնել միջոցառումների տոմսեր, ստանալ օնլայն վարկ և ավելին։ Ընկերության մասին ավելին ներկայացված է www.easypay.am պաշտոնական կայքում։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում