Հայաստանի ու Եվրամիության օրակարգերի համահունչ լինելու դեպքում Բրյուսելը պատրաստ է սերտ համագործակցության․ ԵԽ պատգամավոր

2 րոպեի ընթերցում

Եվրոպական խորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի փոխնախագահ Անդրեյ Հալիցկիի բնորոշմամբ՝ եթե Հայաստանի ժողովուրդը հունիսյան ընտրություններին կատարի այն ընտրությունը, որը համահունչ կլինի նաև ԵՄ-ի օրակարգին, ապա վերջինս պատրաստ է սերտ համագործակցության։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կովկասի ինստիտուտի կազմակերպած «Գործընկերությունը շարժման մեջ. Հայաստանը, ԵՄ-ն և երկու խորհրդարանների տեսլականը առավել սերտ ինտեգրման շուրջ» խորագրով պանելային քննարկման ընթացքում՝ նշեց Եվրոպական խորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի փոխնախագահ Անդրեյ Հալիցկին։

Նա իր խոսքում անդրադարձավ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հարուստ օրակարգին վերաբերող մի շարք հարցերի, այդ թվում՝ երկկողմ կապերի հետագա զարգացման միտումներին։

«Տեսնելով Հայաստանի ակտիվությունը, կոռուպցիայի դեմ պայքարին միտված բարեփոխումները, արդարադատությանը, օրենքի գերակայությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, ժողովրդավարության զարգացմանը և տնտեսական առաջընթացը՝ մենք հասկանում ենք, որ կարող ենք համագործակցել նույն նպատակներին հասնելու համար»,-ասաց նա։

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ քաղաքական հարաբերություններին՝ Հալիցկին մատնանշեց Երևանի ու Բրյուսելի միջև ռազմավարական համագործակցությունը։

«Հայաստանն այսօր նախընտրական փուլում է, և եթե ժողովուրդը կատարի այն ընտրությունը, որը համահունչ կլինի նաև մեր օրակարգին, մենք պատրաստ ենք սերտ համագործակցության․ սա է մեր առաջարկը, մոտեցումն ու սպասելիքը»,-ասաց Անդրեյ Հալիցկին։

 

Հայերեն Türkçe

Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Լույս է տեսել Հովհաննես Շիրազի «Անտիպ էջեր» մատենաշարի վեցերորդ հատորը

Վարչապետը ներկա է գտնվել ՖՄԿ 20-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Կամբոջա

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Գևորգ Պողոսյանի և Մասիս Մելքոնյանի լիազորությունները

Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները

Մենք թիմային ոգի ունենք, հաղթական ոգի էլ ենք ուզում ունենալ. Եղիշե Մելիքյան

Հայաստանի հավաքականն ունի ֆուտբոլային գաղափար. Արթուր Սերոբյան

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում