Հասցեն՝ Հայաստան. Ապրիլի 1-ին նշվում է ասորական Նոր տարին. Տնտեսական լրագրողների ակումբի փոդքասթը
1 րոպեի ընթերցում

Տնտեսական լրագրողների ակումբի «Հասցեն՝ Հայաստան» փոդքասթի այս թողարկումը ներկայացնում է հայ-ասորական դարավոր բարեկամությունը և Հայաստանի ասորական համայնքի մշակութային ու հասարակական կյանքը:
Ասորական համայնքի ներկայացուցիչ, ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Ռազմիկ Խոսրոևը ներկայացնում է ասորիների պատմական ավանդը քրիստոնեական արմատների տարածման և արամեերեն լեզվի պահպանման գործում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առանձնահատուկ շեշտվում է համայնքի ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի պետական կառավարման, գիտության և արվեստի ոլորտներում: Խոսրոևն անդրադառնում է նաև ազգային ավանդույթներին, եկեղեցական կյանքին և ապրիլի մեկին նշվող ասորական Նոր տարվա՝ Խա բը-Նիսանի խորհրդին:
Եզրափակիչ խոսքում ընդգծվում է երկու ժողովուրդների ճակատագրական ընդհանրությունը և Հայաստանում փոքրամասնությունների իրավունքները հարգելու բարձր մակարդակը: