Երևան

Երևանում կասեցվել է «էլ Գարդեն» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

1 րոպեի ընթերցում

Երևանում կասեցվել է  «էլ Գարդեն» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է «էլ Գարդեն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (ք․ Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 8):

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ այստեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները․ սննդի կառույցում հնարավոր չի եղել կատարել համապատասխան խնամք, մաքրում և ախտահանում, չի բացառվել կեղտի կուտակումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ։ 

Խոհանոցի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ և լվացվող նյութերից, հնարավոր չի եղել դրանց լվացումը և ախտահանումը։

Առաստաղները եղել են ոչ ապահով, չեն կանխարգելել կեղտի կուտակումը, առկա է եղել առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը։

Սննդամթերք կտրատելու սեղանի աշխատանքային մակերևույթը եղել է վնասված, պատրաստված չի եղել հարթ և մաքրվող նյութերից։

Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել պահանջվող նորմերին:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում