Սպորտ

Իտալիայի ֆուտբոլի ազգային թիմը երրորդ անգամ անընդմեջ չի մասնակցի «Մունդիալ»-ին

1 րոպեի ընթերցում

Իտալիայի ֆուտբոլի ազգային թիմը երրորդ անգամ անընդմեջ  չի մասնակցի «Մունդիալ»-ին

Իտալիայի ֆուտբոլի ազգային թիմը երրորդ անգամ անընդմեջ չի մասնակցի աշխարհի առաջնությանը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Մունդիալ-2026»-ի եվրոպական գոտու անցումային խաղերում Իտալիան, մրցելով Բոսնիա և Հերցեգովինայի հետ, հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով զիջեց մրցակցին:

Խաղի հիմնական ժամանակում թիմերը մեկական գնդակ էին փոխանակել։

Վերջին անգամ Իտալիայի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցել է 2014 թվականին, երբ աշխարհի չեմպիոն դարձավ Գերմանիան:

Բոսնիան ու Հերցեգովինան պատմության մեջ երկրորդ անգամն է, որ իրավունք է ստանում մասնակցելու ԱԱ-ին: Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը մասնակցել էր նաև 2014 թվականի աշխարհի առաջնությանը:   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում