Բելառուսը չեղյալ է հայտարարել 16 նախկին քաղբանտարկյալների անձնագրերը

2 րոպեի ընթերցում

Բելառուսի իշխանությունները չեղյալ են հայտարարել երկրից արտաքսված 16 նախկին բելառուս քաղբանտարկյալների անձնագրերը: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությունը:

Նախկին քաղբանտարկյալներից մեկը հայտնել է, որ իր բելառուսական անձնագիրը հանկարծակի դադարեց գործել, չնայած այն ուժի մեջ էր 2025 թվականի սեպտեմբերի 11-ին իր ազատ արձակումից և Բելառուսից արտաքսվելուց հետո։ Փաստաթղթի ժամկետը պաշտոնապես լրանալու էր 2031 թվականին։

Մեկ այլ նախկին քաղբանտարկյալ՝ Իլյա Դուբսկին, ասել է, որ մարտի 30-ին ինքը նույնպես ստուգել է իր անձնագիրը Բելառուսի ՆԳՆ տվյալների բազայում և պարզել, որ այն չեղյալ է հայտարարվել։ Դուբսկուն արգելված է մուտք գործել Բելառուս։ Նրա անձնագրի ժամկետը լրանալու էր 2027 թվականին։ Իլյա Դուբսկին ներկայումս բնակվում է Լիտվայում։

Դուբսկու խոսքով՝ ինքը ճանաչում է ընդհանուր առմամբ 16 նախկին քաղբանտարկյալների, որոնց անձնագրերը դադարել են ուժի մեջ լինել։

2025 թվականի մայիսից ի վեր՝ Բելառուսում ազատ է արձակվել ավելի քան 500 քաղբանտարկյալ։ Վերջին խմբի ազատ արձակումը բանակցային գործընթացի արդյունք էր, որի շրջանակում երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն ձգտում է կարգավորել հարաբերությունները Վաշինգտոնի հետ և վերացնել պատժամիջոցները՝ բռնաճնշումների մեղմացման դիմաց։ Դրանից առաջ Մինսկում բանակցություններ են տեղի ունեցել Լուկաշենկոյի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի միջև։

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում