ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայում անցկացված վերահսկողության արդյունքները

4 րոպեի ընթերցում

Սուրբ Հարության տոնին ընդառաջ սպառողի սեղանի ձվի անվտանգությունը ապահովելու նպատակով՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացրել է վերահսկողություն ձվի արտադրության և իրացման շուկայում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՍԱՏՄ-ից հայտնում են, որ դիտարկման շրջանակներում նմուշառում և հսկիչ գնում է իրականացվել Վլադ Հակոբյանի անվան «Համակցված կերերի գործարան»-ի, «Արաքս թռչնաֆաբրիկա»-ի, «Աշտարակ ձու», «Գնթունիք», «Վարիանտ Գրուպ», «Գնդեվազ Ֆարմ», «Հագա», «Արարատ», «Արզնու տոհմային ԹՏԽ», «Լուսակերտի «Էլիտ»» ընկերություններում, Արթուր Հարությունյան ԱՁ, «Արամուս» ՍՊԸ ձվի արտադրական կազմակերպություններում, ինչպես նաև Երևանի և մարզերի իրացման մի շարք խոշոր օբյեկտներում։

Ձվի արտադրական կազմակերպությունների դիտարկման արդյունքում խախտում է արձանագրվել միայն «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ում. համաձայն լաբորատոր փորձարկման արձանագրության՝ ներկայացված նմուշը՝ «հավի ձու 01 կարգի, 23.03.2026թ. արտադրության», չի համապատասխանել ՀՍՏ 182-2012 ստանդարտով սահմանված առաջին տեսակի սեղանի ձվի պահանջներին:

Իրացման կազմակերպությունների դիտարկման շրջանակներում հսկիչ գնում է իրականացվել «Աշտարակ», «Արաքս», «Արզնի», «Արզնի յոդացված», «Գնթունիք», «ԵԹՖ», «Էլիտ», «Էրեբունի», «Թաարմ», «Կոկո», «Նատուր ֆուդ», «Շիրակ», «ՈԹՖ», «Ոսկեհատ» «Ստեփանյան Ֆարմ», «НОВОРОССП/Ф» արտադրողների սեղանի թարմ ձու ապրանքատեսակների տարբեր խմբաքանակներից:

Լաբորատոր հետազոտության արդյունքում «Արզնի» (արտադրման ամսաթվեր՝ 24․03 և 10․03), «ԵԹՖ» (արտադրման ամսաթվեր՝ 13․03 և 21․03), «Էլիտ» (արտադրման ամսաթիվ՝ 18․03) չեն համապատասխանել ՀՍՏ 182-2012 Ա դասի առաջին տեսակի (սեղանի) ձվի պահանջներին (կճեպը ծակոտկեն, սպիտակուցը կիսաթափանցիկ, պղտոր, կոտրելիս՝ դեղնուցը ոչ առաձգական, առկա են արյան օղակներ, կողմնակի արտահայտված հոտ)։

Արձանագրվել են նաև սեղանի թարմ ձու ապրանքատեսակի կարգի անհամապատասխանություններ:

Ըստ այդմ՝ «Արաքս» (արտադրման ամսաթվեր՝ 24․03, 26․03 և 27․03), «Արզնի» (արտադրման ամսաթիվ՝ 20․03), «Գնթունիք» (արտադրման ամսաթիվ՝ 25․03), «ԵԹՖ» (արտադրման ամսաթիվ՝ 25․03), «Էլիտ» (արտադրման ամսաթիվ՝ 18․03), «Էրեբունի» (արտադրման ամսաթիվ՝ 17․03), «Թաարմ» (արտադրման ամսաթիվ՝ 21․03), «Կոկո» (արտադրման ամսաթիվ՝ 20․03), «Շիրակ» (արտադրման ամսաթվեր՝ 14․03, 26․03, 22․03, 18․03 և 24․03) և «ՈԹՖ» (արտադրման ամսաթիվ՝ 26․03) ապրանքնիշերի ձվի կարգը չի համապատասխանել մակնշմամբ ներկայացվածին։

Խախտումներով խմբաքանակների համար տրվել են արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր:

Վերահսկողությունը շարունակվում է, արդյունքները կներկայացվեն հաջորդիվ:

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո