Իսրայելն ընդունել է մահապատիժ սահմանող օրենք իսրայելցիների սպանության համար դատապարտված պաղեստինցիների համար

2 րոպեի ընթերցում

Իսրայելի խորհրդարանը ձայների 62-48 հարաբերակցությամբ ընդունել է օրենք, որը մահապատիժ է սահմանում այն պաղեստինցիների նկատմամբ, որոնք դատապարտվել են իսրայելցիների սպանելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը՝ նշելով, որ այս միջոցառումը խստորեն դատապարտվել է միջազգային համայնքի և իրավապաշտպան խմբերի կողմից։

Մեկ տարի շարունակ ծայրահեղ աջերը փորձում էին հասնել այս օրենքի ընդունման, որն ուղղված է իսրայելցիների դեմ ազգայնական հողի վրա կատարված հանցագործությունների համար ավելի խիստ պատիժ սահմանելուն։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անձամբ է գնացել Քնեսեթ՝ այս օրինագծի շուրջ քվեարկելու։

Ըստ գործակալության՝ մահապատիժը տեղի կունենա կախաղանի միջոցով և կկիրառվի Արևմտյան ափի պաղեստինցիների նկատմամբ, որոնք դատապարտվել են ազգայնական դրդապատճառներով սպանությունների համար։ Օրենքը նաև թույլ է տալիս, որ իսրայելական դատարանները մահապատիժ կիրառեն Իսրայելի քաղաքացիների նկատմամբ, որոնք դատապարտվել են նման մեղադրանքներով։ Ըստ իրավական ոլորտի փորձագետների՝ այս ձևակերպումը նշանակում է, որ մահվան կդատապարտվեին Իսրայելի այն քաղաքացիները, որոնք պաղեստինցի են և ոչ թե հրեա։

Օրենքը նաև չի տարածվի Իսրայելում արդեն իսկ պահվող բանտարկյալների վրա, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի անդամների, որոնք պատասխանատու են 2023 թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման և Գազայի հատվածում պատերազմ հրահրելու համար։

Օրենքն ուժի մեջ կմտնի 30 օրից։

Հայերեն English Español Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով