Աշխարհ

Իսրայելի խորհրդարանը հաստատել է պետբյուջեն՝ հնարավորություն տալով Նեթանյահուին խուսափել արտահերթ ընտրություններից

1 րոպեի ընթերցում

Իսրայելի խորհրդարանը հաստատել է պետբյուջեն՝ հնարավորություն տալով Նեթանյահուին խուսափել արտահերթ ընտրություններից

Իսրայելի խորհրդարանը հաստատել է 2026 թվականի պետական բյուջեն, հայտարարել է Քնեսեթի խոսնակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ նշելով, որ բյուջեի չհաստատման դեպքում 90 օրվա ընթացքում, ամենայն հավանականությամբ, արտահերթ ընտրություններ պետք է անցկացվեին։

Երկրում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի վերջին, սակայն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ընտրությունները կարող են անցկացվել սեպտեմբերին։

699 միլիարդ շեկելի (223 միլիարդ ԱՄՆ դոլար) բյուջեում մեծ տեղ է հատկացվում պաշտպանական ծախսերին։ Պաշտպանության նախարարությանը հատկացվող գումարն ավելացել է 20%-ով՝ Իրանի հետ շարունակվող պատերազմի պայմաններում։ Գերատեսչության բյուջեն կկազմի 45 միլիարդ դոլար՝ այլ նախարարությունների բյուջեների կրճատման հաշվին, նշում է The Associated Press-ը։

Գործակալությունը նշում է, որ Իսրայելի ընդդիմությունը քննադատել է բյուջեն, քանի որ դրանով նախատեսվում է նաև ավելացնել ծայրահեղ ուղղափառ համայնքների ֆինանսավորումը՝ չնայած Իրանի դեմ պատերազմի պատճառով աճող գներին։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում