Սպորտ

Եղիշե Մելիքյանը գոհ է հավաքականի նորեկների կատարած աշխատանքից

1 րոպեի ընթերցում

Եղիշե Մելիքյանը գոհ է հավաքականի նորեկների կատարած աշխատանքից

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Բելառուսից կրած պարտությունից տխուր է, սակայն գոհ է ֆուտբոլիստների կատարած աշխատանքից:

«Ընդհանուր առմամբ, մեր նախատեսած պլանն աշխատեց: Մենք վերլուծել էինք մրցակցին ու նրանց խաղում նորություն չտեսա: Կարողացանք որոշ դրվագներում հաղթող դուրս գալ, սակայն ցավում եմ գոլայի պահերի համար: Գոլային պահերին ֆուտբոլիստները պետք է բնավորություն ցույց տային»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մելիքյանը:

Վերջինիս խոսքով` Հայաստանի հավաքականի պաշտպաններն էլ, կիսապաշտպաններն էլ ճիշտ են գործել, սակայն այս խաղում զգացնել է տվել Էդուարդ Սպերցյանի բացակայությունը:

«Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք: Ես նրանց աչքերում կրակ եմ տեսնում: Տխուր եմ արդյունքից, բայց գոհ եմ աշխատանքից, որ կատարեցին իմ ֆուտբոլիստները, իսկ վերաբերվում է նորեկներին, ապա նրանցից էլ եմ գոհ, սակայն ոչ բոլորին կտեսնենք ապագայում»,-առանձնացրեց նա:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընկերական խաղի շրջանակներում հյուրընկալել էր Բելառուսի թիմին` զիջելով 1:2 հաշվով: 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում