Երևանում պետք է տարածքներ ազատել կանաչ գոտիների և խաղահրապարակների համար․ վարչապետը՝ ավտոտնակների ապամոնտաժման մասին

2 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Երևանում ապօրինի կառուցված ավտոտնակների ապամոնտաժման խնդրին՝ ընդգծելով, որ այդ գործընթացը միտված է քաղաքում կանաչ տարածքների և երեխաների խաղահրապարակների ավելացմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքացիներից մեկը բարձրացրեց իր ավտոտնակի քանդման հարցը՝ նշելով, որ այն կառուցվել է շուրջ 30 տարի առաջ, և նախկինում փորձել են այն սեփականաշնորհել։  

Քաղաքացու խոսքով՝ Կադաստրի կոմիտեի կողմից իրականացվել էին չափագրումներ, սակայն հետագայում հայտարարվել է, որ ավտոտնակը ենթակա է քանդման, և այն ապամոնտաժվել է՝ չնայած, ըստ նրա, ավտոտնակը որևէ մեկին չէր խանգարում։

Վարչապետը նշեց, որ նման կառույցների մի մասը ապօրինի է կառուցված և հաճախ դրանք զբաղեցնում են այն տարածքները, որոնք կարող էին ծառայել հանրային նպատակների։

«Մենք ուզում ենք հնարավորինս վերադարձնել այդ տարածքները երեխաներին։ Դրանք հաճախ կառուցված են խաղահրապարակների հաշվին։ Եթե քաղաքապետարանը տվյալ տարածքի համար ծրագիր ունի՝ այգի կամ խաղահրապարակ կառուցելու, ապա այդ որոշումները պետք է իրականացվեն»,-ասաց վարչապետը։

Վարչապետը նաև ընդգծեց, որ անձամբ ինքը ևս օրինակ է ծառայել՝ նշելով, որ սեփական ավտոտնակի ապամոնտաժման համար դիմել է քաղաքապետարանին։

«Անձամբ իմ ավտոտնակն էլ ես քաղաքապետարանին ասեցի՝ գնացեք ու քանդեք։

Ավտոտնակների խնդիրը Երևանում լուրջ է։ Այնտեղ, որտեղ հնարավոր է դրանց փոխարեն խաղահրապարակներ կառուցել, դա պետք է արվի, իսկ որտեղ հնարավոր չէ, դրանք պետք է ապամոնտաժվեն»,-նշեց նա։

Վարչապետի խոսքով՝ ավտոտնակների ապամոնտաժումը նաև կապ ունի քաղաքում առկա բնապահպանական խնդիրների հետ։ Նա ընդգծեց, որ Երևանում առկա է օդի աղտոտվածության և փոշու խնդիր, ինչը պայմանավորված է կանաչ տարածքների պակասով։

«Պետք է հնարավորինս տարածքներ ազատենք՝ ծառեր տնկելու, այգիներ ստեղծելու և հանրային տարածքները բարելավելու համար»,-հավելեց վարչապետը։

Հայերեն Русский

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները

Հայաստանն ու ԱՄՆ-ն անցնում են հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման գործնական քայլերի

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 30/09/26

Ասիական ինդեքսներ - 30/09/26

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներ

ՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներ

ԱԺ-ում քննարկվել են Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության ծրագրերը

Նոր Հաճըն համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Իսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքները և ուսումնասիրել ԱՄԷ-ի հետ ավիացիոն համաձայնագիրը