Տեսանյութ

Իսկական եռուզեռ անշարժ գույքի, կառուցապատման և հարակից ոլորտներում. 100-ից ավելի ընկերություններ TOON EXPO․Invest 2026-ում

3 րոպեի ընթերցում

Անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի 100-ից ավելի ընկերություններ մեկ հարթակում. TOON EXPO․Invest 2026-ը երեք օր շարունակ խոստանում է հատուկ, շահավետ ու հետաքրքիր առաջարկներ: Այստեղ ոլորտին առնչվող ամեն ինչ՝ շքեղ ինտերիերից մինչև խելացի տեխնոլոգիաներ, ներկայացված են մեկ հարկի տակ՝ ցույց տալու, թե ինչպիսին կարող է լինել մեր երազանքների տունը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Big Projects ընկերության համահիմնադիր, հանրային կապերի պատասխանատու Դիանա Հարոյանը նշեց, որ TOON EXPO-ի շրջանակում գործող արժեքներն ու առաջարկները էքսպոյից դուրս չեն գործելու:

«Սիրով ու սրտանց, Big Projects-ի անունից հրավիրում եմ բոլորին Մերիդիան։ Մարտի  28 և 29-ին՝ ժամը 11:00-ից մինչև 21:00, մեր աշխատանքային ժամերն են։

Գործում են անվճար փոխադրամիջոցներ, և հորդորում ենք մեր քաղաքացիներին օգտվել Հանրապետության հրապարակից շարժվող ավտոբուսներից՝ խուսափելու համար այս օրերին քաղաքում առկա խցանումներից։

Մինչև կիրակի սիրով սպասում ենք բոլորին․ մեր գործընկերները իրենց տաղավարներում պատրաստ են ներկայացնելու հատուկ առաջարկներ և ընդունելու յուրաքանչյուր այցելուի»։

Ոլորտում տարեցտարի  նոր նշաձող սահմանած ցուցահանդեսի շրջանակում այցելուները հնարավորություն ունեն կատարել առավել հարմար ընտրություն: Նման մեծ ընտրության հնարավորություն ընձեռում է ART residence-ը:

Բիզնես դասի բնակարանների սիրահարներին հետաքրքիր և նորարարական ու հարմարավետ տարբերակներ է առաջարկում Monterosso ընկերությունը՝ Նորք Մարաշում:

TOON EXPO-ում իրենց համար հետաքրքիր առաջարկներ կգտնեն նաև քաղաքից դուրս բնությունն ու մաքուր օդը նախընտրող քաղաքացիները. Դիլիջանը սիրողներին միանշանակ դուր կգա Mountain Village պրեմիում դասի բնակելի համալիրը:

Այս տարի TOON EXPO-ում մեծ ներգրավվածություն ունի նաև միջազգային անշարժ գույքի շուկան: ЮгНедвижимость I&N REAL ESTATE TIME ընկերությունն առաջարկում է անշարժ գույք ամբողջ Ռուսաստանում, Երևանում, Դուբայում, Թաիլանդում, Բալիում և Վրաստանում:

Ցուցահանդեսի մուտքն անվճար է բոլոր այցելուների համար, այս բաց կլինի մինչև մարտի 29-ը ներառյալ։

Գործելու են անվճար ավտոբուսներ Հանրապետության հրապարակից դեպի Մերիդիան՝ յուրաքանչյուր կես ժամը մեկ։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում