Մարզեր

Մարտունի քաղաքում կկառուցվի սպորտային համալիր

2 րոպեի ընթերցում

Մարտունի քաղաքում կկառուցվի սպորտային համալիր

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Գետափնյա 2-րդ փողոց 17/1 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման, գործառնական նշանակության 1.52 հա մակերեսով հողամասը նախատեսվում է ամրացնել ԿԳՄՍ նախարարությանը՝ սպորտային համալիր կառուցելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, ծրագիրն իրականացվում է պետություն-մասնավոր համագործակցությամբ։

Ծրագրի իրականացման առաջին փուլում նախատեսվում է ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներով ԿԳՄՍ նախարարության կողմից շինարարական աշխատանքների, տեխնիկական հսկողության և հեղինակային հսկողության գնումների իրականացում, ինչի արդյունքում կառուցվի սպորտային համալիր։ Առաջին փուլը կիրականացվի 2026-2027 թվականներին։ Համագործակցությունն իրականացվում է «Հիլլզ» բրենդի ներքո մասնագիտացված ծառայություն իրականացնող ընկերության հետ:

Ծրագրի իրականացման երկրորդ փուլում նախատեսվում է միջազգային չափանիշներին համապատասխան սպորտային և անհրաժեշտ այլ գույքի և սարքավորումների ձեռքբերում և կառուցված սպորտային համալիրի  ամբողջովին կահավորում։ Նշված շարժական գույքը ձեռք է բերելու ընկերությունը, որի փաստացի արժեքի 80 տոկոսը կփոխհատուցվի ՀՀ պետական բյուջեից։ Ձեռք բերված գույքի 80 տոկոսը կհանդիսանա պետական սեփականություն, 20 տոկոսը՝ ընկերության սեփականություն:

Ծրագրի իրականացումը կնպաստի տարբեր մարզաձևերով զբաղվողների թվի աճին և առողջ ապրելակերպի մշակույթի տարածմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում