2026 թվականին «Արզնի» ապրանքանիշի ձվում «յոդի զանգվածային մաս» ցուցանիշի հետազոտություն չի իրականացվել․ հայտնաբերվել են նաև ոչ թարմ հավկիթներ

3 րոպեի ընթերցում

Սուրբ Զատկի տոնին ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից արդեն տևական ժամանակ սկսվել է վերահսկողություն ձվի արտադրության և իրացման շուկայում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառույցից հայտնում են, որ վերահսկողության ամփոփ արդյունքները կհրապարակվեն առաջիկայում:

Մինչ այդ, սակայն, ՍԱՏՄ տեսուչները վերահսկողության ընթացքում իրացման ցանցում վաճառվող «Արզնու տոհմային ԹՏԽ» թռչնաֆաբրիկա ԲԲԸ-ի արտադրության «հավկիթ «Արզնի» յոդացված» ապրանքանիշի ձվերի տուփերում (24.03.2026թ, 02 կարգ) հայտնաբերել են ներդիրներ՝ Տեսչական մարմնին ենթակա «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրամադրված փորձաքննության արձանագրության արտատպմամբ, առ այն, որ ձուն իսկապես պարունակում է յոդի թույլատրելի զանգվածային մաս:

«Տեղեկացնում ենք, որ ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ին «Արզնի» ձվի որևէ քանակություն «յոդի զանգվածային մաս» ցուցանիշի հետազոտության համար 2026 թվականին չի ներկայացվել և նմանատիպ արձանագրություն արտադրողին չի տրվել: Ավելին՝ սպառողին մոլորեցնելուն միտված այդ ներդիրում առկա «արձանագրությունը» իբրև ստորագրված է լաբորատորիայում 2023 թվականի մայիսից չաշխատող անձի կողմից:

«Յոդի զանգվածային մաս» ցուցանիշով հետազոտության արձանագրություն տնտեսավարողին տրվել է 2025 թվականի նոյեմբերի 19-ին՝ մի խմբաքանակի համար, որը հիմա, ակնհայտորեն, արդեն սպառվել է կամ ժամկետանց է»«– հայտարարել են ՍԱՏՄ-ից՝ ընդգծելով, որ տնտեսավարողներին տրամադրվող բոլոր արձանագրությունների վերջնամասում հստակ գրվում է, որ դրանք չի կարելի մասնակիորեն արտատպել կամ վերարտադրել: Նման թույլտվության դիմում չի ներկայացվել և արձանագրությունը հրապարակելն ապօրինի է:

Նշված ներդիրով խմբաքանակից (24.03.2026թ, 02 կարգ) կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր հետազոտության՝ «յոդի զանգվածային մաս» ցուցանիշով: Արդյունքները կհրապարակվեն:

Կառույցից նաև հայտնում են, որ ձվի նկատմամբ վերահսկողական միջոցառումների շրջանակներում, ՍԱՏՄ տեսուչների կողմից «Արզնու տոհմային ԹՏԽ» թռչնաֆաբրիկայում իրականացված դիտարկման ընթացքում նմուշառված ձվերի փորձաքննության արդյունքում (23.03.2026թ. արտադրության, 01 կարգի, պահման ժամկետը 25 օր՝ 0-20 Co աստիճանում)՝ նմուշները «թարմության որոշում» ցուցանիշով չեն համապատասխանել ՀՍՏ 182-2012 ստանդարտով սահմանված առաջին տեսակի սեղանի ձվի պահանջներին (կճեպը ծակոտկեն, սպիտակուցը կիսաթափանցիկ, պղտոր, կոտրելիս՝ դեղնուցը ոչ առաձգական, առկա են արյան օղակներ, կողմնակի արտահայտված հոտ):

Տրվել է արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր:

Հայերեն

ԱՄՆ պետքարտուղարը չի մասնակցի ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններին

Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են

Գերմանիայի կանցլերը հայտարարել է ՆԱՏՕ-ի եվրոպական ուղղությունն ամրապնդելու իր ցանկության մասին

Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը

Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ

Կալիֆոռնիայում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Լրագրության ապագան՝ նոր տեխնոլոգիաների ու ժամանակակից մարտահրավերների պայմաններում. ամփոփվել են Գլոբալ մեդիայի ֆորումի աշխատանքները

ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը

ՆԳՆ ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը