Խաղաղության օրակարգն այլընտրանք չունի. Իտալիայում ՀՀ դեսպանը հայ ուսանողներին ներկայացրել է իշխանությունների գերակայությունները

2 րոպեի ընթերցում

Իտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը մարտի 25-ին հանդիպել է Հռոմի և Վիտերբոյի համալսարաններում սովորող հայ ուսանողների հետ։ Ողջունելով ուսանողներին՝ դեսպանը կարևորել է Իտալիայում սովորող ՀՀ քաղաքացիների հետ պարբերաբար հանդիպումների կազմակերպումը՝ Հայաստանի զարկերակը զգալու, դեսպանության առաքելության և նախատեսվող միջոցառումների ու ծրագրերի մասին տեղեկանալու համար՝ հնարավորության դեպքում նաև ներգրավելով հայ ուսանողներին ընդհանուր ծրագրերի իրականացման գործում:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Իտալիայում ՀՀ դեսպանությունից, ջերմ մթնոլորտում անցկացված հանդիպմանը դեսպանը խոսել է Հայաստան-Իտալիա հարաբերությունների ներկա փուլի մասին՝ շեշտը դնելով վերջին շրջանում տեղի ունեցած շփումների և առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի հանդիպումների վրա:

Դեսպան Կարապետյանը նաև ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնայնություններն ու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, մասնավորապես՝ մանրամասն անդրադարձ է կատարվել տարածաշրջանում հաստատված խաղաղությանը՝ շեշտը դնելով հայ-ադրբեջանական շփումների, փոխկապվածության ստեղծման նախաձեռնությունների վրա:

Հանդիպմանը դեսպան Կարապետյանը նաև անդրադարձ է կատարել Հայաստանում ընթացող գործընթացներին, հատկապես՝ հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին՝ միաժամանակ ընդգծելով, որ ՀՀ իշխանությունների առաջ քաշած խաղաղության օրակարգն ու 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններն այլընտրանք չունեն, և այդ օրակարգը գերիշխողն է ընտրական քարոզարշավում:

Դեսպանն ու դեսպանության աշխատակիցները պատասխանել են մասնակիցների հարցերին:

Հանդիպմանը մասնակցել են Հռոմի La Sapienza, LUISS, LUMSA, Università Cattolica del Sacro Cuore, Tor Vergata, Rome Business School և Վիտերբոյի Universita della Tuscia համալսարաններում սովորող 25 հայ ուսանողներ։

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին