Կբարելավվեն անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման պայմանները

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունն ընդունել է որոշում՝ անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման համար պայմանների բարելավման, այդ անձանց եկամուտների ավելացման ու վերջիններիս՝ աշխատաշուկա մուտք գործելու իրական հնարավորությունների ստեղծման նպատակով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ այդմ՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման ծրագրում։ 

Հիմնավորման համաձայն՝ 2025 թ. արդյունքները վկայում են, որ ծրագիրը չի ապահովել շահառուների ներգրավվածություն և վերջիններիս կողմից ծրագրի նկատմամբ հետաքրքրվածություն, միաժամանակ, առկա են գործող օրենսդրական այլ կարգավորումների մասով հակասություններ, որոնք ևս ենթակա են փոփոխության։

Ծրագիրն ի սկզբանե նախատեսված է եղել իրականացնել Սյունիքի և Կոտայքի մարզերում, իսկ 2026 թ. հուլիսի 1-ից սկսած՝ նաև Հայաստանի մյուս մարզերում, սակայն ծրագրին՝ շահառուների մասնակցության դրական ցուցանիշները բացակայել են։

Առաջարկվող փոփոխություններով շահառուները հնարավորություն կունենան իրենց կողմից կատարվելիք աշխատանքի դիմաց ստանալու վարձատրություն առնվազն նվազագույն ամսական աշխատավարձի չափով։ Առաջարկվում է ծրագրի շրջանակում ընդգրկված յուրաքանչյուր անձին վճարելու համար գործատուին մեկ մարդ/օր աշխատանքային ծավալի համար տրամադրել 7000 դրամի չափով գումար՝ 3500 դրամի փոխարեն, իսկ ծրագրի տևողությունը սահմանել մինչև 12 ամիս՝ 3-12 ամսվա փոխարեն։

Հանվել են նաև գործատուների նկատմամբ սահմանված պահանջները, մասնավորապես՝ առնվազն երեք տարի գործունեություն իրականացնելը և տարեկան միջինն առնվազն 10 աշխատող ունենալը։

Արդյունքում՝ հնարավոր կլինի իրականում երաշխավորել անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման համար պայմաններ՝ այդ անձանց եկամուտների ավելացման ու վերջիններիս՝ աշխատաշուկա մուտք գործելու իրական հնարավորությունների ստեղծման միջոցով։

Ծրագրի առաջարկվող փոփոխությունների արդյունքում ակնկալվում է ծրագրի շահառուների կողմից մասնակցության ընդգրկվածության և մասնակցության ընդլայնում, ինչպես նաև ծրագրի նկատմամբ վստահության և հետաքրքրվածության բարձրացում։

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան