Հայկ Մարտիրոսյանը «19th Agzamov Memorial»-ի ավարտից մեկ տուր առաջ մրցաշարի առաջատարն է
1 րոպեի ընթերցում

Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա առաջատար է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարի վերջին խաղափուլից առաջ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայկ Մարտիրոսյանը 9 հնարավորից ունի 7 միավոր:
Նրանից կես միավորով հետ են մնում ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստերներ Արտյոմ Ուսկովը ու Նիկիտա Աֆանասևը, ինչպես նաև Ուզբեկստանը ներկայացնող գրոսմայստեր Աբդիմալիկ Աբդիսալիմովը և միջազգային վարպետ Մուհամմադզոխիդ Սույարովը:
Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով՝ 10 խաղափուլով և կեզրափակվի մարտի 26-ին: Մրցաշարին, ընդհանուր առմամբ, մասնակցում է 48 շախմատիստ: