Քաղաքաշինության կոմիտեն և ՔՏՀԱ տեսչական մարմինը քննարկում են քաղաքաշինական կարգավորումների բարելավման հարցեր

2 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության կոմիտեն և Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շարունակում են քաղաքաշինական կարգավորումների բարելավման շուրջ համատեղ քննարկումները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կոմիտեի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ժամանակ Կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ու Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանն ընդգծել են, որ առաջիկայում անհրաժեշտ է առաջնահերթ բարելավումներ կատարել գործող մի խումբ կարգավորումներում, իսկ հետագայում գնալ ոլորտը կանոնակարգող որոշ իրավական ակտերի հիմնովին արդիականացման ճանապարհով։

Նախորդ հանդիպման արդյունքում ներկայացված գաղափարների և առաջարկների հիման վրա կոմիտեն մշակել է փոփոխությունների նախագիծ, որը մանրամասն քննարկվել է տեսչական մարմնի գործընկերների հետ։ Անդրադարձ է կատարվել շինարարության ավարտի և շահագործման հանձնման փուլերում ընդունող հանձնաժողովների անդամների գործառույթներին, ակտի ստորագրման ժամկետներին, պահանջվող փաստաթղթերին։

Քաղաքացիների շահերի առավելագույն պաշտպանություն ապահովելու և ներդրումային ծրագրերի ընթացքը չխոչընդոտելու համար կարևորվել է գործընթացներում ներգրավված բոլոր մարմինների կողմից համաձայնեցումների, պատասխանների տրամադրման ժամկետների հստակեցումը, կրճատումը և տարբերակումն՝ ըստ օբյեկտների ռիսկայնության աստիճանների։ Կարևորվել է նաև բարեկարգման աշխատանքների պատշաճ կատարման նկատմամբ վերահսկողության լրացուցիչ մեխանիզմների սահմանումը։

Կոմիտեն և տեսչական մարմինը շարունակելու են համատեղ աշխատանքը՝ փոփոխությունների վերջնական տարբերակի ձևավորման ուղղությամբ։ 

Հայերեն فارسی

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն