ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են խորհրդի կազմում ընդգրկված պետական մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և հրավիրյալ մասնակիցներ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, նիստի օրակարգի շրջանակում քննարկվել են գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրման գործընթացին առնչվող խախտումների քննության ընթացքում միատեսակ մոտեցումների կիրառմանն ուղղված հարցեր, ինչպես նաև ընտրական գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի կանխարգելմանն առնչվող մի շարք խնդիրներ։

Օրակարգի առաջին հարցի շրջանակում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը ներկայացրել է, որ հայտարարագրման գործընթացին առնչվող իրավախախտումների կապակցությամբ վարչական և քրեական վարույթների ընթացքում ի հայտ են գալիս վարչաիրավական և քրեաիրավական բնույթի հանգամանքների տարբեր մեկնաբանություններ, ինչը կարող է ազդել իրավակիրառ պրակտիկայի միասնականության վրա։ Այդ համատեքստում ընդգծվել է հայտարարագրմանն առնչվող իրավախախտումների քննության իրավասություն ունեցող մարմինների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Հակակոռուպցիոն կոմիտեի միջև փոխադարձաբար հաշվառվող և համադրված մեթոդաբանության ներդրման անհրաժեշտությունը։

Ներկայացվել է առաջարկ՝ ուժեղացնելու հայտարարագրման գործընթացի նկատմամբ վերահսկողության գործիքակազմը՝ ներառյալ խախտումների վերաբերյալ համապարփակ վերլուծության իրականացումը՝ նախաքննության նախաձեռման և արդյունավետ իրականացման նպատակով։

Քննարկման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն հայտարարագրմանն առնչվող խախտումների քննության ընթացքում ի հայտ եկող խնդիրների շուրջ՝ առանձնահատուկ շեշտադրելով վարչաիրավական և քրեաիրավական գնահատականների տարբեր մեկնաբանություններից խուսափելու անհրաժեշտությունը և միասնական իրավակիրառ պրակտիկայի ձևավորումը։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայտարարագրման գործընթացի նկատմամբ վերահսկողության շրջանակում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրականացվող վերլուծական աշխատանքի դերը՝ միաժամանակ ընդգծելով հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմների արդյունավետ գործարկման նշանակությունը։

Օրակարգի երկրորդ հարցի շրջանակում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են առաջարկություններ ընտրական գործընթացում առկա կոռուպցիոն ռիսկերի նվազեցման վերաբերյալ։

Մասնավորապես, առաջարկությունները վերաբերել են ընտրական ֆինանսավորման թափանցիկության բարձրացմանը, քվեարկության գործընթացի վերահսկողության մեխանիզմների կատարելագործմանը, ինչպես նաև ապօրինի ֆինանսավորման հնարավորությունների սահմանափակմանը։

Վարչապետn ընդգծել է ընտրական գործընթացի թափանցիկության ապահովման և օրենսդրությամբ սահմանված պահանջների լիարժեք պահպանման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացման կարևորությունը՝ հանձնարարելով շարունակել ներկայացված առաջարկությունների շուրջ քննարկումները և սեղմ ժամկետներում ներկայացնել առաջնահերթ լուծումներ պահանջող օրենսդրական և գործնական փոփոխությունների առաջարկներ։

Հայերեն العربية Français Русский

Չինաստանի նախագահը Եգիպտոս այցի ընթացքում կոչ է արել մշակել Մերձավոր Արևելքի անվտանգության նոր շրջանակ

Նորվեգիայում ռուսական նավի կալանմանը կհետևի համապատասխան արձագանք. ՌԴ ԱԳՆ

COP17-ի նախապատրաստական փուլում Հայաստանը խորացնում է համագործակցությունը ICCWC-ի հետ․ ԲԸՏՄ

Կառավարությունը սեպտեմբերին կշարունակի գյուղարտադրանքի որոշակի տեսակների արտահանման ծախսերի փոխհատուցման տրամադրումը

50 նոր դպրոցի կառուցում՝ ԱԶԲ-ի ծրագրով. Կառավարության որոշում

Չեխիայի նախագահական պալատում տեղի ունեցավ Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը

Քաջարանի թունելի շինարարության տեխհսկողության հարցով պայմանագրային բանակցություններ են կայացել ընտրված կազմակերպության ներկայացուցիչների հետ

Իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չէ. Նիկոլ Փաշինյան

Հայ և թուրք գործարարները շարունակում են համագործակցել՝ չնայած փակ սահմանին․ ՀԱԳՄ նախագահ

Թմրամիջոցը կուլ տալու եղանակով ՀՀ տեղափոխելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 5 անձի մասով