Երևանում կայացել է «Արթուր Ադամով. ինքնություն, աքսոր և թատերական արդիականություն» միջազգային գիտաժողովը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտում տեղի է ունեցել ազգությամբ հայ ֆրանսիացի նշանավոր դրամատուրգ, արձակագիր Արթուր Ադամովին նվիրված միջազգային գիտական կոնֆերանս։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Արթուր Ադամով․ ինքնություն, աքսոր և թատերական արդիականություն» գիտաժողովին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը։ Գիտաժողովի պատվավոր հյուրն էր Օլիվիե Նըվոն՝ Լիոնի բարձրագույն դպրոցի (ENS de Lyon) թատրոնի պատմության և գեղագիտության պրոֆեսոր։

Գիտաժողովին բանախոսել են բանասիրական գիտությունների թեկնածու, Սորբոնի համալսարանի (Sorbonne Nouvelle Paris 3, M2 Études théâtrales) դրամատուրգիայի գծով մագիստրոս, Սաթէ-Աթղը թատերական միության ղեկավար Սաթէ Խաչատրյանը, արվեստագիտության թեկնածու, դոցենտ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի ավագ գիտաշխատող, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս Անուշ Ասլիբեկյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արծվի Բախչինյանը, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի դասախոս Գրիգոր Օրդոյանը, երաժշտագիտության մագիստրոս, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Լինդա Սարգսյանը, ԵՊՀ մշակութաբանության մագիստրոս, թարգմանիչ, Սորբոնի համալսարանի(Sorbonne Nouvelle Paris 3, M1 Études théâtrales)թատերական թարգմանության գծով մագիստրոս Հերմինե Աթանեսյանը։

«Ադամովյան օրերը Հայաստանում» նախագծի հեղինակ Սաթէ Խաչատրյանը նշել է.

«Սա հայ-ֆրանսիական մշակութային կամրջի ամրապնդման ևս մեկ կարևոր քայլ է, ինչպես նաև հարգանքի տուրք նշանավոր դրամատուրգին։ Ադամովը ծնվել է հայկական ընտանիքում, եւ շատ հայերի նման նրա կյանքի վրա եւս արտագաղթը թողել է հավերժական դրոշմը։ Ադամովը մարմնավորում է նաեւ ֆրանսիական եւ հայկական մշակույթների խորը կապը»։ 

Նախագիծը կայացել է Սաթէ-Աթղը թատերական միության, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի, Լիոնի քաղաքապետարանի և Լիոնի մետրոպոլի աջակցությամբ:

Հայերեն Русский

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Ռազմական գործողություններին զուգահեռ Մոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակել

COP17. վայրի կենդանիների և հազվագյուտ բույսերի ապօրինի տեղափոխումը ՊԵԿ֊ի ուշադրության կենտրոնում

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կարգը

Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա օրերին «անօրինական» ցույցերը կարգելվեն

Իսպանիան և Իտալիան դադարեցրել են փոխադարձ սահմանային վերահսկողությունը