Սպորտ

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը մնում է «19th Agzamov Memorial»-ի առաջատարներից

1 րոպեի ընթերցում

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը մնում է «19th Agzamov Memorial»-ի առաջատարներից

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանը «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարի առաջատարներից է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է 3 խաղափուլ:

7-րդ խաղափուլից հետո մրցաշարի առաջատարներն են հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, ուզբեկ գրոսմայստեր Աբդիմալիկ Աբդիսալիմովը, ՖԻԴԵ-ն ներկայացնող ռուսաստանցի գրոսմայստեր Արտյոմ Ուսկովը և ուզբեկ միջազգային վարպետ Բախրոմ Բախրիլլաևը, որոնք ունեն 5.5 միավոր:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում