Աշխարհ

Իսլանդիան աննախադեպ ծավալի սառցադաշտային զանգված է կորցրել 2025 թվականին. ՄԱԿ

1 րոպեի ընթերցում

Իսլանդիան աննախադեպ ծավալի սառցադաշտային զանգված է կորցրել 2025 թվականին. ՄԱԿ

ՄԱԿ-ի Օդերևութաբանական համաշխարհային կազմակերպությունը (ՕՀԿ) 2025 թվականին սառցադաշտային զանգվածի աննախադեպ կորուստ է արձանագրել Իսլանդիայում և Հյուսիսային Ամերիկայի խաղաղօվկիանոսյան ափի երկայնքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է կազմակերպության «Գլոբալ կլիմայի վիճակը 2025 թվականին» զեկույցում:

Կազմակերպության տվյալներով՝ հաշվետու ժամանակահատվածում սառցադաշտերի ընդհանուր զանգվածը «եղել է հինգ ամենացածրերից մեկը դիտարկումների ամբողջ շրջանում», որոնք կատարվում են 1950 թվականից:

Միևնույն ժամանակ, այս անգամ սառցադաշտերի ընդհանուր կորուստները եղել են ոչ այնքան զգալի, ինչպես ռեկորդային 2022-2023 թվականներին: ՕՀԿ-ի գնահատականներով՝ 1993 թվականից մինչև 2018 թվականը ծովի մակարդակի բարձրացումը մոտ 21%-ով կապված է սառցադաշտերի հալման հետ: Ընդ որում, ամենամեծ ավանդն այդ գործընթացում ունեցել է Օվկիանոսի տաքացումը՝ մոտավորապես 42%, մինչդեռ Գրենլանդիայի և Անտարկտիդայի սառցե վահանների հալումն ապահովել է համապատասխանաբար մոտավորապես 15%-ը և 8%-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում