Տնտեսություն

Կառավարությունը կաշխատի բանկային համակարգի հետ վարկերի տոկոսների նվազեցման ուղղությամբ․ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը կաշխատի բանկային համակարգի հետ վարկերի տոկոսների նվազեցման ուղղությամբ․ Փաշինյան

Հայաստանի կառավարությունը, աշխատելով բանկային համակարգի հետ, առաջիկայում կփորձի հասնել վարկերի տոկոսների նվազմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քաղաքացիներից մեկի մտահոգությանը վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի բարձր տոկոսադրույթների վերաբերյալ։

«Առաջիկայում, բանկային համակարգի հետ աշխատելով, մենք կփորձենք այնպես անել, որ վարկերի տոկոսները նվազեն»,- ասել է Փաշինյանը։

Նա հիշեցրել է, որ  վերջերս ՀՀ կառավարության խնդրանքով և Կենտրոնկաան բանկի ջանքերով նվազել են POS տերմինալների միջնորդավճարները՝ անկանխիկ առևտրի դեպքում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում