Քաղաքականություն

Իրական Հայաստանն ու «Հեղափոխություն-3»-ն առարկայանում են. Նիկոլ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Իրական Հայաստանն ու «Հեղափոխություն-3»-ն առարկայանում են. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք բնակավայրեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ կատարած այցի և բնակիչների հետ հանդիպումների արդյունքում իր համար Իրական Հայաստանի գաղափարախոսությունն ավելի  առարկայական է դարձել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց մարզային այցի ամփոփմանը։

«Այսօր ինձ համար և իմ աչքի առաջ ավելի ու ավելի համոզիչ կերպով Իրական Հայաստանն ու «Հեղափոխություն-3»-ն առարկայացավ և այդ առարկայացումը գնալով ավելի շոշափելի է դառնում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր այն բնակիչներին, ովքեր առարկայացման այս զգացումը ստեղծեցին»,-ասաց Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում