ՄԱԳԱՏԷ-ն Նաթանզի ատոմային համալիրին հարվածի հետևանքով ռադիոակտիվ ֆոնի աճ չի արձանագրել
1 րոպեի ընթերցում

Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպությունը (ՄԱԳԱՏԷ) Իրանի Նաթանզ քաղաքի մոտակայքում գտնվող ուրանի հարստացման համալիրի վրա հարձակումից հետո տեղանքում ռադիոակտիվ ֆոնի աճ չի արձանագրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ հարվածից մասին Իրանն արդեն պաշտոնապես ծանուցել է ՄԱԳԱՏԷ-ին։
Ավելի վաղ Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտնել էր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հարձակում են գործել Նաթանզում գտնվող ուրանի հարստացման համալիրի վրա։ Հաղորդագրությունում նշվել էր, որ մարտի 21-ին տեղի ունեցած հարձակման հետևանքով համալիրից արտահոսք չի եղել։