Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

«Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները»,- ասված է հաղորդագրությունում։

Հիմնադրամը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում։

Հայերեն Русский