«Նոր գիրք»-11/26. Խաչիկյան, Տոպոլ, Փար

4 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2025 թվականի վերջում և 2026 թվականի սկզբում հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո: 

Հայ գրականություն․ Էդուարդ Խաչիկյան, «Մեսրոպ Մաշտոց. հայոց գրերի գյուտը»

Վիպակը Մաշտոցի կյանքի, նրա աշակերտների և հրաշագեղ գրերի արարման պատմությունն է և նրա մերձավորներից մեկի՝ Սիփան Պալունու գրավիչ ոդիսականը: Գործողությունների վիպական զարգացումների շնորհիվ կերպարները հայտնվում են սոցիալական ու հոգեբանական տարբեր վիճակներում, որտեղ պատմականի մեջ գոյավորվում են նոր իրողություններ՝ բացահայտելով կյանքի մթին տողատակերը:

Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը: 

Թարգմանական գրականություն․ Յախիմ Տոպոլ, «Սատանայի արհեստանոցը»

Չեխական Տերեզին քաղաքը նախկինում եղել է համակենտրոնացման ճամբար, որտեղ տասնյակ հազարավոր մարդկանց են տանջամահ արել, կտտանքների ենթարկել։ Հիմա քաղաք-ուրվական է․այն լքում են բոլորը։ Բայց Տերեզինի նվիրված քաղաքացին՝ Լեբոն, մտադիր է քաղաքը պահպանել՝ ինչպիսին եղել է, այն վերածել Հոլոքոստի թանգարանի, փրկել ամեն պատ, ամեն քնատախտ, նկուղ, պատերի ամեն մի գրություն։ Բայց անցյալը պահելու ազնիվ ցանկությունը շուտով դառնում է շահավետ բիզնես, սարսափը վաճառվում է որպես տեսարան, հիշողությունը՝ որպես ապրանք։ Երբ վեպի գլխավոր հերոսին պարտադրվում է նման թանգարան ստեղծել նաև Բելառուսում՝ մոռացված ցեղասպանությունների վայրերում, պատմությունը ստանում է սատիրիկ, մութ ու ֆանտասմագորիկ լարում, մարդկության ցավը հեշտությամբ փոխակերպվում է առևտրային բրենդի։ Գրոտեսկային, սև հումորով լի հակաուտոպիա է, համամարդկային ողբերգության ու մարդասիրության ազդեցիկ հակադրություն։ 

Թարգմանիչ՝ Մարիամ Մանսուրյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

Մանկապատանեկան գրականություն․ Մարիա Փար, «Չարաճճի Թունյե Գլիմերդալը»

Գլիմերդալ հովտում Թունյե անունով մի փոքրիկ աղջիկ է ապրում՝ այնքան հանդուգն, որ մարդիկ նրան «Գլիմերդալի փոքրիկ կայծակ» անունն են տվել. ամբողջ ձմեռ ձյան հետ կռիվ է տալիս, լեռներին շողշողալ է ստիպում, առվակներին՝ կարկաչել…

Նա մի մտերիմ ընկեր ունի՝ 74-ամյա Գյունվալդը, որի հետ ինչ ասես չեն անում՝ ջութակ նվագելուց մինչև «լաստանավի պես կայուն, մոտոցիկլետի պես արագաշարժ ու Գյունվալդի լուսահոգի տատիկի պես գեղեցիկ» կատարյալ ձնագնաց նախագծելը։ Նրանք իրար հինգ մատի պես են ճանաչում… Թե՞ չէ…

Օրերից մի օր պարզվում է, որ Գյունվալդը մի մեծ գաղտնիք ունի… Բայց «Գլիմերդալի փոքրիկ կայծակը» ամեն ինչի պատրաստ է հանուն ընկերոջ երջանկության։ Իսկ արտասովոր իրավիճակներում նրան միշտ օգնության է հասնում իր նշանավոր կարգախոսը՝ «Արագություն և ինքնավստահություն»…

Նորվեգերենից թարգմանեց Հակոբ Սարգսյանը: Խմբագիր՝ Նունե Թորոսյան: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

 

 

Հայերեն Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում