Հայաստանի ձյուդոիստները մեկնարկում են Թբիլիսիի «Մեծ սաղավարտի» մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Հայաստանը ներկայացնող ձյուդոիստները մեկնարկում են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայանալիք «Մեծ սաղավարտի» մրցաշարում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մրցաշարում Հայաստանը ներկայացնում են 60 կգ քաշային Մարտին Բադալյանն ու Վաչե Աղասյանը, 73 կգ քաշային Արտակ Թորոսյանը, ինչպես նաև գերծանր քաշային Գոռ Կարապետյանը:

Մրցաշարն անցկացվում է մարտի 19-26-ը:

 

Հայերեն Русский