Եվրոպա

Վուչիչն Օրբանի հետ քննարկել է էներգետիկ ճգնաժամի դեմ համատեղ պայքարի հարցերը

1 րոպեի ընթերցում

Վուչիչն Օրբանի հետ քննարկել է էներգետիկ ճգնաժամի դեմ համատեղ պայքարի հարցերը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հեռախոսազրույցում քննարկել է երկու երկրների էներգետիկ անվտանգության հարցերը՝ Մերձավոր Արևելքում ճգնաժամի ֆոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Սերբիայի նախագահը:

«Կարևոր զրույց Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ: Այժմ Եվրոպայում և աշխարհում ամենաբարդ պահերից մեկն է էներգետիկ անվտանգության առումով, և ես վարչապետ Օրբանի հետ քննարկեցի ճգնաժամի համատեղ հաղթահարման բոլոր հնարավորություններն էներգետիկայի տարբեր բնագավառներում», - գրել է Վուչիչն Instagram-ում:

Ինչպես նշել է Սերբիայի նախագահը, երկու երկրներն էլ կարծում են, որ «տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը մեծագույն շահ և կարևորություն ունեն» Բելգրադի և Բուդապեշտի համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում