Երևան

Երևանում կասեցվել է «Ա․Ա․ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ» ընկերությանը պատկանող լցակայանի բենզինի և դիզվառելիքի վաճառքը

1 րոպեի ընթերցում

Երևանում կասեցվել է «Ա․Ա․ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ» ընկերությանը պատկանող լցակայանի բենզինի և դիզվառելիքի վաճառքը

Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «Ա․Ա․ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (ք․ Երևան, Թբիլիսյան խճ․ 22/15)։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՇՎՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, իրականացված ստուգման արդյունքում լցակայանում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի թերլիցքավորման դեպք։

Հայտնաբերված խախտման հետևանքով իրականացվել է լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակի կապարակնքում՝ մինչև խախտման վերացումը։

Տնտեսվարողը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում