Սպորտ

Հայաստանը կընդունի Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբի խաղերը

1 րոպեի ընթերցում

Հայաստանը կընդունի Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբի խաղերը

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում հունիսի 15-21-ը կկայանան Դևիսի գավաթի (տղամարդկանց թենիսի աշխարհի գավաթ) եվրոպական գոտու IV ենթախմբի հանդիպումները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի թենիսի հավաքականից, ՀՀ կժամանեն Ալբանիայի, Անդորրայի, Իսլանդիայի, Լիխտենշտեյնի, Մալթայի ու Սան Մարինոյի թենիսի հավաքականները։ Տարվա գլխավոր մրցաշարին նախապատրաստվող Հայաստանի թենիսի ազգային հավաքականի կազմը կհրապարակվի ավելի ուշ։

Նախորդ անգամ Հայաստանում Դևիսի գավաթի խաղարկություն անցկացվել է 2008 թվականին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում