Ամերիկա

ՀՀ դեսպանն ու Ուրուգվայի կրթության և մշակույթի փոխնախարարը քննարկել են ոլորտային համագործակցության հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ դեսպանն ու Ուրուգվայի կրթության և մշակույթի փոխնախարարը քննարկել են ոլորտային համագործակցության հարցեր

Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպել է Ուրուգվայի կրթության և մշակույթի նախարարի տեղակալ, նախարարի պարտականությունները կատարող Գաբրիելա Վերդեի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ուրուգվայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև կրթության և մշակույթի ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև երկկողմ համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում