ԱՊՊԱ համակարգում հատուցումների սահմանաչափերը կբարձրացվեն․ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ապրիլի 1-ից

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը ներկայացրեց 2026 թվականի ապրիլի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխությունները ավտոապահովագրության ոլորտում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ նա նշեց, որ համակարգում նախատեսվում է բարձրացնել ապահովագրական հատուցումների առավելագույն սահմանաչափերը՝ նպատակ ունենալով առավել լիարժեք պաշտպանել վարորդների և տուժողների շահերը։ 

«Մասնավորապես՝ գույքային վնասների հատուցման սահմանաչափը 1.8 մլն դրամից կբարձրանա մինչև 2.5 մլն դրամ, առողջական վնասների դեպքում՝ 3.3 մլն դրամից մինչև 3.5 մլն դրամ»,- ասաց նա։

Եղիազարյանի խոսքով՝ այս փոփոխությունների վերաբերյալ որոշումը կայացվել է դեռ նախորդ տարի՝ ԱՊՊԱ համակարգի զարգացման և հաճախորդամետ քաղաքականության շրջանակում։

«Ապահովագրական գումարների ավելացում է նախատեսված, որն այս տարվա ապրիլի 1-ից ուժի մեջ կմտնի։ Որոշումը կայացվել է դեռ նախորդ տարի։ Որոշման համար հիմք է ծառայել ԱՊՊԱ համակարգի զարգացման հնարավորությունը, որտեղ նախատեսվել է որոշակի հաճախորդամետ գործողություններ իրականացնել»,-նշեց նա։

Գործադիր տնօրենն ընդգծել է, որ հատուցումների սահմանաչափերի բարձրացումը հիմնված է կոնկրետ հաշվարկների վրա, և այն ուղղված է համակարգի արդյունավետության բարձրացմանը։

«Մեր հաշվարկները ցույց են տվել, որ քանի որ կա վերին սահմանաչափ, որոշ հատուցումներ այդ սահմանաչափից բարձր չեն կատարվում։ Այդ պահին մոտավոր 94 տոկոս վնասների հատուցում էր կատարվում։ Պարզ է՝ եթե 1.8 միլիոն է սահմանը, բայց 2.5 միլիոնի վնաս է եղել, ուրեմն 700 հազար դրամ չէր հատուցվում»,-պարզաբանեց Եղիազարյանը։

Նրա խոսքով՝ նոր սահմանաչափերի կիրառմամբ հնարավոր կլինի զգալիորեն մեծացնել ամբողջությամբ հատուցվող վնասների բաժինը և նվազեցնել այն դեպքերը, երբ տուժողները ստիպված են լինում իրենց միջոցներով լրացնել տարբերությունը։

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո