Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջատարն «Արարատ-Արմենիա»-ն է
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջատարը 18-րդ տուրից հետո «Արարատ-Արմենիա»-ն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 18-րդ տուրից հետո «Արարատ-Արմենիա»-ն ունի 37 միավոր: Երկրորդ տեղում 35 միավորով «Փյունիկ»-ն է: Եռյակը 33 միավորով եզրափակում է «Ուրարտու»-ն:
4-րդ տեղում 32 միավորով «Ալաշկերտ»-ն է: Հայաստանի գործող չեմպիոն «Նոա»-ն 29 միավորով 5-րդն է: 21 միավոր ունի «Վան»-ը, 15` ԲԿՄԱ-ն, 14` Գանձասարը, 10` Շիրակը: Մրցաշարային աղյուսակը 6 միավորով եզրափակում է «Արարատ»-ը։
Կարդացեք հոդվածը` Русский