Հայաստան

Քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերի հետագա բարելավման քայլերը

1 րոպեի ընթերցում

Քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերի հետագա բարելավման քայլերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերը և դրա բարելավմանը միտված միջոցառումները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ներկայացվել են մանրամասներ տարբեր ուղղություններով արձանագրված հաջողությունների և այն ուղղությունների վերաբերյալ, որոնց շուրջ դեռևս կան բացեր և անհրաժեշտ է քայլեր իրականացնել։ Անդրադարձ է կատարվել նաև այն գործողություններին, որոնք կնպաստեն բարեփոխումների շարունակական իրականացմանը:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքի շարունակական բարելավման վերաբերյալ, առաջարկություններ և դիտարկումներ ներկայացրել վերոնշյալ ուղղությամբ արդյունավետ և հետևողական աշխատանք իրականացնելու շուրջ:

Այս համատեքստում վարչապետը կարևորել է պետական կառավարման համակարգում բարեփոխումների հետևողական իրականացման ուղղությամբ մոտիվացիոն մեխանիզմների ներդրումը: Երկրի ղեկավարը հանձնարարել է շարունակել ինստիտուցիոնալ լուծումների ներդրման ուղղությամբ քննարկումներն ու ներկայացնել անհրաժեշտ առաջարկություններ։  

 

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում