Իրան

Իրանի ԱԳ նախարարը մեղադրել է Իսրայելին էկոցիդ իրականացնելու մեջ

1 րոպեի ընթերցում

Իրանի ԱԳ նախարարը մեղադրել է Իսրայելին էկոցիդ իրականացնելու մեջ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կարծում է, որ Իսրայելին պետք է պատժել Թեհրանում կատարած բնապահպանական հանցագործությունների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Իրանի արտաքին գործերի նախարարը գրել է X-ի իր էջում:

«Իսրայելի կողմից Թեհրանում վառելիքի պահեստների ռմբակոծումը միջազգային իրավունքի խախտում է և համարվում է էկոցիդ»,- նշել է Արաղչին: Նա հավելել է, որ Իսրայելի հարձակման հետևանքով բնակիչների համար առաջանում է «առողջության համար երկարաժամկետ վնաս, իսկ հողի և գրունտային ջրերի աղտոտումը կարող է հետևանքներ ունենալ, որոնք կզգացվեն սերունդներ շարունակ»:

«Իսրայելը պետք է պատժվի իր պատերազմական հանցագործությունների համար»,- գրել է Արաղչին:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում