Հունահռոմեական ոճի ըմբիշները 2 ոսկե ու մեկական արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել Մ23 տարեկանների ԵԱ-ում
1 րոպեի ընթերցում

Սերբական Զրենյանին քաղաքում ավարտված ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն ընդհանուր առմամբ նվաճեց 4 մեդալ` երկու ոսկե ու մեկական արծաթե ու բրոնզե մեդալներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանն ու գերծանր քաշային Արամայիս Հարությունյանը դարձել են մրցաշարի ոսկե մեդալակիրներ:
Բրոնզե մեդալակիր դարձավ 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, արծաթի արժանացավ` 77 կգ քաշային Սամվել Տերտերյանը:
Ավելի վաղ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ23 տարեկանների հավաքականի անդամները 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Սերբիայի Զրենյանին քաղաքում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: