Հայաստանի հետ խաղաղության ենք հասել ոչ միայն թղթի վրա. Իլհամ Ալիև

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատվել է ոչ միայն թղթի վրա։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական APA  լրատվական գործակալությունը, Իլհամ Ալիևն այս մասին ասել է Բաքվի XIII գլոբալ ֆորումի բացման արարողության ժամանակ: 

«Ես բազմիցս նշել եմ, որ մենք խաղաղության ենք հասել Հայաստանի հետ ոչ միայն թղթի վրա։ Յոթ ամիս առաջ նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիրը և ընդունվեց համատեղ հայտարարություն։ Միևնույն ժամանակ, մենք ապրում ենք խաղաղության իրական աշխարհում։ Սահմանին իրավիճակը հանգիստ է, այլևս փոխհրաձգություններ չկան, և զոհեր կամ կորուստներ չկան։  ԵԱՀԿ Մինսկի խմբի 28-ամյա միջնորդությունը ձախողվեց։ Համանախագահների նպատակը հակամարտությունը լուծելը չէր, այլ այն սառեցնելը և որպես լծակ օգտագործելը երկու երկրների վրա։ Հետևաբար, մենք եզրակացրեցինք, որ այս միջնորդությունից պետք է հրաժարվել։ Սա պարզապես տեսություն չէ, այլ իրական փորձ։ Մենք դա ապրել ենք և այսօր տեսնում ենք դրա արդյունքները։ Հետևաբար, կարծում եմ, որ այս փորձը անպայման հաշվի կառնվի՝ առկա հակամարտությունների լուծումները փնտրելիս»,-իր խոսքում նշել է Ադրբեջանի նախագահը։

Իլհամ Ալիևը հայտարարել է նաև, որ Ադրբեջանի հետ խաղաղությունը թույլ կտա Հայաստանին դառնալ տարանցիկ երկիր: «Մենք սերտորեն աշխատում ենք Միջին միջանցքի ընդլայնման վրա, որն անցնում է նաև Հայաստանի տարածքով։ Իր անկախության պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ երկիր։ Այն դեռևս այդպիսին չէ։ Դրա շնորհիվ մենք կկարողանանք ուղիղ կապ հաստատել Ադրբեջանի հիմնական մասի և մեր էքսկլավի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև»,-ասել է նա։

Նա նշել է, որ Ադրբեջանը վերացրել է տարբեր ուղղություններից Հայաստան մտնող ապրանքների տեղափոխման սահմանափակումները։

«Մենք վերացրել ենք տարբեր ուղղություններից Հայաստան մտնող ապրանքների տեղափոխման սահմանափակումները։ Մենք վերսկսել ենք առևտուրը և նավթամթերքի էական արտահանումը այս երկիր»,-հավելել է Ալիևը։

Հայերեն العربية English فارسی Türkçe

Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր

Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան

Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են

Սևանի ջրափրկարարները օգնության են հասել լճում հայտնված քաղաքացիներին

Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները

Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ

Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Իրավապաշտպան կազմակերպություններից մեկի անունից ուղարկվում են կեղծ նամակներ. Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է զգոն լինել

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով Հայաստանից արտահանումն աճել է մի քանի ուղղություններով. Գևորգ Պապոյան