Աշխարհ

Իսրայելը Boeing-ի հետ ստորագրել է 5 հազար գերճշգրիտ խելացի ռումբերի մատակարարման պայմանագիր

1 րոպեի ընթերցում

Իսրայելը Boeing-ի հետ ստորագրել է 5 հազար գերճշգրիտ խելացի ռումբերի մատակարարման պայմանագիր

Ամերիկյան Boeing կորպորացիան Իսրայելի հետ կնքել է 289 միլիոն դոլարի նոր պայմանագիր՝ մինչև 5000 նոր գերճշգրիտ խելացի ռումբեր մատակարարելու վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով քաջատեղյակ աղբյուրները։

Գործակալության տվյալներով՝ նոր համաձայնագիրն ուղղակիորեն կապված չէ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ընթացիկ ռազմական գործողության հետ։ Նոր պայմանագրով մատակարարումները պետք է իրականացվեն առաջիկա երեք տարիների ընթացքում։

Խոսքը վերաբերում է բարձր ճշգրտության կառավարելի ռումբերին, որոնք կարող են նետվել բուն թիրախից ավելի քան 64 կիլոմետր հեռավորության վրա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում