Իրան

Ֆոն դեր Լայենը հայտնել է, որ էներգակիրների գնաճի պատճառով իրանական պատերազմը միլիարդավոր դոլարներ է արժենում իրենց համար

1 րոպեի ընթերցում

Ֆոն դեր Լայենը հայտնել է, որ էներգակիրների գնաճի պատճառով իրանական պատերազմը միլիարդավոր դոլարներ է արժենում իրենց համար

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ էներգակիրների ներմուծման տեսանկյունից իրանական պատերազմը Եվրամիության 27 անդամ երկրների քաղաքացիների վրա արդեն արժեցել է մոտ 3 միլիարդ եվրո (3.5 միլիարդ դոլար)։ Այդուհանդերձ, նա կարծիք է հայտնել, որ Եվրոպան ռազմավարական սխալ կգործի, եթե փորձի մեղմել էներգակիրների գների աճը՝ վերադառնալով ռուսական բրածո վառելիքին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։

«Գազի գները բարձրացել են 50%-ով, իսկ նավթի գները՝ 27%-ով։ Եթե դա վերածենք եվրոյի, պատերազմի 10 օրն արդեն եվրոպացի հարկատուներին արժեցել է լրացուցիչ 3 միլիարդ եվրո բրածո վառելիքի ներմուծման համար», - Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում հայտարարել է ֆոն դեր Լայենը։

Նա մերժել է ԵՄ-ին ուղղված կոչերը՝ վերադառնալ ռուսական էներգիա գնելուն, ինչը կազմակերպությունը դադարեցրել է 2022 թվականին սկսված ռուս-ուկրաինական պատերազմից հետո։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում