ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Լոռի բերդի և Ամրակիցի Սբ․ Նիկոլայ Հրաշագործ ռուսական ուղղափառ եկեղեցու վերականգնման աշխատանքներին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև «Լոռի բերդ քաղաքատեղի» պատմամշակութային հնավայր, որտեղ 2024 թվականից ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրատվությամբ իրականացվում են լայնածավալ վերականգնողական աշխատանքներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարությունից հայտնում են, որ աշխատանքները ներառում են Լոռի բերդի պարիսպների ամրակայումն ու վերականգնումը, միջնաբերդի եկեղեցու/ հասարակական կառույցի ամրակայումը, նորոգումն ու վերականգնումը, միջնաբերդի բաղնիքների ամրակայումն ու մասնակի վերականգնումը, ինչպես նաև Ամրակից գյուղում գտնվող Սբ․ Նիկոլայ Հրաշագործ ռուսական ուղղափառ եկեղեցու վերականգնումը։

Լոռի բերդի միջնաբերդի եկեղեցու/ հասարակական կառույցի և բաղնիքների, ինչպես նաև Ամրակիցի Սբ․ Նիկոլայ Հրաշագործ ռուսական ուղղափառ եկեղեցու շինարարական աշխատանքներն ավարտվել են 2025 թվականին։ Ներկայացվել են ավարտական կատարողական ակտերը, որոնք ներկայում գտնվում են ուսումնասիրման և ստուգման փուլում։

Ամրակիցի Սբ․ Նիկոլայ Հրաշագործ ռուսական ուղղափառ եկեղեցին, որն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, գտնվում է պետության հոգածության ներքո և ծառայելու է որպես մշակութային հուշարձան: Վերականգնման բոլոր աշխատանքներն իրականացվել են հաստատված նախագծերի հիման վրա. դրանք մշակվել են արխիվային նյութերի, չափագրությունների, ուսումնասիրությունների և մասնագիտական այլ հետազոտությունների հիման վրա։

Թե՛ «Լոռի բերդ քաղաքատեղիի», թե՛ Ամրակիցի Սբ․ Նիկոլայ Հրաշագործ ռուսական ուղղափառ եկեղեցու վերականգնման աշխատանքներն իրականացվել են՝ պահպանելով հուշարձանների պատմական և ճարտարապետական առանձնահատկությունները։ Մասնավորապես, Ամրակիցի եկեղեցու տանիքի և պատերի գունային լուծումները վերականգնվել են իրենց նախաստեղծ՝ պատմական գույներով։ Դրանք վերականգնվել են մանրամասն ուսումնասիրությունների, նյութաբանական վերլուծությունների հիման վրա:

2025 թվականին «Լոռի բերդ քաղաքատեղիի» տարածքում տեղադրվել է նաև տեղեկատվական մոդուլային կենտրոն, որը ծառայելու է որպես այցելուների զբոսաշրջային տեղեկատվական և սպասարկման կետ։ Նշվել է, որ տարածքն անհրաժեշտ է բարեկարգել և ձևավորել որպես հարմարավետ քայլուղի՝ ապահովելով այցելուների համար առավել մատչելի և բարեկարգ միջավայր: Միայն 2020 թվականին քաղաքատեղին ավելի քան 27 հազար այցելու է ունեցել: ԿԳՄՍ նախարարն առաջարկել է նաև զարգացնել սրճարանային հատվածը՝ այն դիտարկելով որպես լրացուցիչ եկամտի աղբյուր, որը կարող է նպաստել տարածքի ակտիվացմանն ու այցելուների սպասարկման որակի բարձրացմանը։

Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է 833,478.0 հազար դրամ:

Հայերեն

Սլովակիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը չեղարկել է Պարսից ծոցի երկրներ ճանապարհորդելու վերաբերյալ նախազգուշացումը

Տիգրան Մկրտչյանը կարևորել է հայկական գյուղատնտեսական մթերքների արտահանման շուկան դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությունը

Ճապոնական յակիշիմե կերամիկայի ավանդույթը՝ Երևանում. Հայաստանի պատմության թանգարանում յուրահատուկ ցուցահանդես բացվեց

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իրականացվելու են ծառերի սրսկման աշխատանքներ

Հենրիխ Մխիթարյանը հանդիպեց «Փյունիկ» ակադեմիայի սաների հետ

Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորին

ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղի զարգացման նոր հայեցակարգին

Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը նվաճեց Դևիսի գավաթի 3-րդ ենթախմբի ուղեգիր

ՀՀ-ի համար ամենաէականը տարբեր ուղղություններով ինտեգրման կարողությունների զարգացումն է․ Երևանում կայացավ հայ-բելգիական քննարկում