Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հետևողական զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Անդրադարձ է կատարվել առանցքային, այդ թվում՝ էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության ծրագրերին:
Նախարարներն անդրադարձ են կատարել առաջիկա բարձրաստիճան միջոցառումներին, այդ թվում՝ մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքին ընդառաջ տարվող աշխատանքներին: Ընդգծվել է ներկայիս միտումների պայմաններում ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման ուղղությամբ շարունակական փոխգործակցությունը:
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ: նախարար Միրզոյանն ընդգծել է իրավիճակի հանգուցալուծման, տարածաշրջանային կայունության ապահովման կարևորությունը: