Հայաստանն ու Թուրքիան քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունները
1 րոպեի ընթերցում

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Փարիզում հանդիպել է Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դավիթ Խուդաթյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Ի շարունակություն անցած տարի հունիսին Ստամբուլում կայացած հանդիպման՝ քննարկել ենք Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները:
Ընդգծելով երկու երկրների միջև էներգետիկայի ոլորտում ուղիղ փոխգործակցության զարգացման պատրաստակամությունը՝ քննարկել ենք հետագա քայլերն ու տեխնիկական մանրամասները»,- գրել է նախարարը: