Աշխարհ

Ճապոնիայի հյուսիսում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայի հյուսիսում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի հյուսիսային Հոկայդո կղզում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 150 կիլոմետր խորության վրա և տարածաշրջանի ամենամեծ քաղաք Սապորոյից հարավ։ Գերատեսչությունը նշել է, որ ցունամիի սպառնալիք չկա։

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում